Որևէ դուրսպրծուկ, եթե ընտրողի կամքին բռնանա, կհայտնվի ասֆալտին. Փաշինյանը`տարածված ձայնագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ ընտրողի կամքին բռնանալ։ Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանալ, շատ արագ կհայտնվի ասֆալտին, ամենաարագը ըտեղ ա։ Մնացածը թող գյումեցիները որոշեն», – այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի՝ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ենթադրյալ ձայնագրությանը։
Վարչապետը նաև նշեց, թե երաշխավորում է՝ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիները իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան։
Նշենք, որ «Անկախ դիտորդը» այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը։

Հիշեցնենք, որ Factor TV-ն այսօր անդրադարձել էր վերոնշյալ թեմային․ «Պահ-պահ-պահ, էդ ինչ ձայնագրություն ա, հիմի մարդու ձենով ինչ ասես կարան տարածեն»,- անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց ձայնագրությանը՝ Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասել էր Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։