Մասնավորին հանձնեք պետական չօգտագործվող գույքը. Խաչատուր Սուքիասյանը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ի գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավելի գույք կա կուտակված, որի մի մասը չի օգտագործվում, ոչ էլ վարձով է տրվում, այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա նշեց, որ երբ գույքը չի օգտագործվում, տնտեսությանը վնաս է, և պետք է քննարկման առարկա դարձնել այն, թե ինչու պետական գույքը չի օգագործվում։ Պատգամավորն առաջարկեց պետական չօգտագործվող գույքը հանձնել մասնավորին։

Փաշինյանն արձագանքեց, որ Հանրապետության հրապարակում կա այդպիսի շենք, և կառավարությունը փորձում է ներդրումային տրամաբանության մեջ դնել, բայց այդպես էլ չի ստացվում։

«Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրն էլ դրվել է մասնավորեցման կամ հետաքրքություն չի ցուցաբերվել: Կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց որոշակի քննադատություններ եղան մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ Կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց հիմա ճգնաժամ է առաջացել և մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Բայց ուզում եմ ասել նաև, որ 2024 թվականին պետական գույքի կառավարման փողով պետական բյուջեի եկամուտներն էականորեն աճել են, մոտավորապես 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։