«Մեծ-մեծ խոսում է, իրա ժամանակ թոշակը հավասա՞ր էր պարենային զամբյուղին»․ Եղոյանը՝ Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱԺ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր ելույթում խոսեց ըննդիմության ներկայացրած նախագծի մասին՝ ընդգծելով․ «2018 թվականին նվազագույն կենսաթոշակը 16,800 դրամից բարձրացվել է ու այսօր հասել է 36,000 դրամի, այսինքն՝ 7 տարում մոտ 20,000 դրամով նվազագույն կենսաթոշակը բարձրացել է: Սա տարեկան անում է 150 միլիարդ դրամ, որովհետև Հայաստանում կա 650 հազար թոշակառու, այսինքն՝ 380 մլն դոլար: ՀՀ-ն հիմա տարեկան 380 մլն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան տալիս էր 2018 թվականին»։

Պատգամավորի դիտարկմամբ՝ կենսաթոշակը բարձրացնելու համար պետք է արտադրողականությունը բարձրացնել, ՀՆԱ-ն ավելացնել։ Եղոյանը պատասխանեց նաև ընդդիմության քննադատություններին։

«Ձեր սոցապ նախարարն է նստած, եկել, մեծ- մեծ խոսում է, իրա ժամանակ թոշակը հավասա՞ր էր պարենային զամբյուղին։ Պարոն Աղվան Վարդանյանը սոցապ նախարար էր, իրա ժամանակ թոշակը հավասա՞ր էր պարենային զամբյուղին։ Հիմա հավասար է, կամ համադրելի է»,- ասաց Եղոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։