Ինչպես է «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի գլուխը վնասվել. պաշտպանի պարզաբանումը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը համոզված է, որ իր պաշտպանյալի վնասվածքը բռնության հետևանքով չի եղել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Շուշանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 13-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ ըստ տեսագրության՝ մեքենայից իջնելիս Կյուրեղյանը գլխով դիպել է երկաթյա սյանը։

«Տեսագրությունը նայեցի, երբ Սերգեյին բերում էին նիստերի դահլիճ, ինքը հայտարարում է, որ մեքենայից իջնելիս գլխով անզգուշաբար դիպել է երկաթյա սյանը ու դրանից է վնասվածք ստացել։ Ես վստահ եմ, որ այդպես էլ եղել է, Սերգեյը չէր ասի մի բան, որ չի եղել իրականում․ իր հայտարարությանը չվստահելու որևէ հիմք չունեմ, համոզված եմ, որ բռնություն չի գործադրվել»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք վնասվածքից հետո համապատասխան բուժօգնություն ստացե՞լ է իր պաշտպանյալը, Շուշանյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ երեկոյան չի տեսակցել Կյուրեղյանին։

Ի դեպ, «Սասնա ծռեր» խմբի բռնության ենթարկված անդամների պաշտպաններն առաջիկա օրերին դիմելու են ՄԻԵԴ: «Միջանկյալ միջոցներ ձեռնարկելու և դիմումները անհապաղ քննության առնելու ընթացակարգի շրջանակում․այնտեղ մի քանի պահանջ պետք է ներկայացվի՝ մեր պաշտպանյալների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու պահանջ պետք է դրվի ՀՀ-ի կառավարության առջև, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի պաշտպանյալների՝ հետագա բռնության և խոշտանգման ենթարկվելու դեպքերից խուսափելու ուղղությամբ»,- մանրամասնեց պաշտպանը։

Շուշանյանը հիշեցրեց, որ Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի՝ Արայիկ Խանդոյանի դեպքում վերջինս այդպես էլ պատշաճ բուժօգնություն չի ստացել դեպքից հետո․ «Կարծես թե մեկ շաբաթ անց, եթե չեմ սխալվում, երկու անգամ ներերակային ներարկում են միացրել, բայց նախորդ օրերի ընթացքում լուրջ գանգատներ է ունեցել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել»։

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ այլ է իր պաշտպանյալի՝ Սերգեյ Կյուրեղյանի դեպքում: «Ինքը հրաժարվում է որևէ պահանջ-բողոք ներկայացնել պետության դեմ, ասում է, որ հանցավոր ռեժիմից արդարադատության ոչ մի պահանջ չունեմ»,- եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան