Շենգավիթում ձերբակալվել են հայրը և վերջինիս երեք որդիները. հարուցվել է քրգործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ:

2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23:00-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ ձախ նստաթմբի ծակած վերքով, մյուսը բազմակի ծակած վերքերով:

Նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն բժշկական կենտրոնից դարձյալ ստացվել են ահազանգեր այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել ևս երկու երիտասարդներ, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքեր», իսկ մյուսի մոտ առկա են եղել բազմակի ծակած վերքեր:

Հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել այն մասին, որ «ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ևս մի երիտասարդ:

Դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնակիցների ինքնությունը, շարժառիթը, դեպքի վայրը:

Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիմիրյազևի փողոցում տեղի ունեցած նույն վիճաբանության ժամանակ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ՝ հայրը և վերջինիս երեք որդիները, ովքեր ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոն տեղափոխված հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, նրանք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով զննվել են ավտոմեքենաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են արյան նմուշներ, կատարվել է քննչական փորձարարություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել շուրջ երկու տասնյակ վկա: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: