Բացահայտվել է հանցագործության 171 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 21-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 15-ական, ֆիզիկական ներգործության՝ 13, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 12-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, վարժական հավաքից խուսափելու՝ 4, սառը զենք կրելու՝ 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 2-ական, խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, սպանության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը և թփերը ապօրինի հատելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, մարդու օրգանների ապօրինի շրջանառության, սուտ մատնության, ինքնավնասման, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, կանխամտածված սնանկության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին ապօրինի միացում կատարելու կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելու, կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու, ապացույցներ ոչնչացնելու կամ թաքցնելու, դատական ակտը չկատարելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, հետամտելու և ֆիզիկական ուժեղ ցավ կան հոգեկան տառապանք պատճառելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, մարմնական վնասվածք պատճառելու ու խադախության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 23 պատահար․ 2 մարդ զոհվել է, 25-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։