Ծաղկաձորում անցկացվել է տարեցների հանրապետական մարզական խաղերի եզրափակիչ փուլը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

2018 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական մարզական խաղեր» մարզական մասսայական միջոցառման եզրափակիչ փուլը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարզերից, Արցախի Հանրապետությունից և Երևան քաղաքից 63 տարին լրացած կանայք և տղամարդիկ, որոնք մրցել են շախմատ, շաշկի, նարդի և դարթս մարզաձևերում: 2018 թվականի «Տարեցների  հանրապետական մարզական խաղեր» մարզական մասսայական միջոցառմանը, որն անցկացվում է 3 փուլով (համայնքային, մարզային և եզրափակիչ), մասնակցել է ընդհանուր թվով 1500 մարդ:

Եզրափակիչ փուլի մրցումների հաղթողներն ու մրցանակակիրներին հանձնվել են դրամական մրցանակներ, մեդալներ, հավաստագրեր:

Շախմատ մարզաձևում կանանցից լավագույնն է ճանաչվել Մերի Մանգրյանը, իսկ տղամարդկանցից՝ Առնոլդ Հակոբջանովը, շաշկի մարզաձևում կանանցից լավագույնը Բելլա Անտոնյանն էր, իսկ տղամարդկանցից՝ Արարատ Ասատրյանը, դարթս մարզաձևի կանանց մրցումներում հաղթել է Լյուբով Նիկոյանը, իսկ տղամարդկանց մրցումներում՝ Սամվել Հարությունյանը, կանանց նարդու մրցումներում 1-ին տեղը գրավել է Բուրաստան Գոքորյանը, իսկ տղամարդկանց մրցումներում՝ Լևիկ Աբրահամյանը:

Կանանցից ամենատարեց մասնակից, արցախցի Ռամելլա Անդրյանը (20.11.1936 թ.) և ամենատարեց տղամարդ մասնակից, երևանցի Ստյոպա Բալայանը (03.01.1937 թ.) պարգևատրվել են հատուկ հուշանվերներով: Ընդհանուր միավորային հաշվարկով լավագույնը ճանաչված Երևանը ներկայացնող թիմին հանձնվել է հաղթողի գավաթը: