ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Լուրեր

27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
Բոլորը

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև տարածաշրջանի զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: