29 տարի՝ ճաղերից այն կողմ․ տուժողները ներում են, պետությունը՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

48-ամյա Արթուր Մկրտչյանը կյանքի 29 տարին անցկացրել է ճաղերի հետևում․ նա ընդամենը 19 տարեկան էր, երբ լսեց կյանքի, թերևս, ամենածանր նախադասությունը՝ «Դուք դատապարտվում եք մահապատժի»։

Նոյեմբերյանի N զորամասում ծառայող Արթուր Մկրտչյանն այդպես էլ չզորացրվեց ու չվերադարձավ տուն: 1996 թվականի հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը նրան միանգամից 5 ծառայակցի սպանության մեղադրանք առաջադրվեց։ Թեև երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած դեպքը թարմ է Արթուրի մտքում, սակայն այսօր էլ չի ցանկանում վերապրել այդ դառը օրերը։

Ասում է՝ ռազմական ոստիկանության կողմից առաջարկած «խաղի կաննոների» չընդունելը ծանր նստեց իր վրա․ նրա աչքի առաջ տևական ժամանակ խոշտանգեցին եղբորը։ Ավելի ուշ հերթը հասավ նաև տղաների հորը։

Ընդամենը 6 ամիս տևած դատավարությունն ավարտվեց գնդակահարության դատավճռով․ սկսվեցին մահապատժի սպասման 6 տարիները։ Դրանք ավարտվեցին 2003 թվականին, երբ Հայաստանում գնդակահարության դատապարտված բոլոր անձանց դատավճիռները փոխարինվեցին ցմահ ազատազրկմամբ։ Սկսվեցին պայքարի տարիները։

Դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը հաճախ էր անդրադառնում ցմահ ազատազրկվածների խնդիրներին։ Նա պարբերաբար բարձրաձայնում էր, որ այս հարցում սխալ քաղաքականության հետևանքով դատապարտյալների մոտ երբևէ ազատության մեջ հայտնվելու հույսը վերանում է։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը և նրան ենթակա կառույցների ղեկավարները նոր օրենքներ և փոփոխություններ մշակեցին, բայց դրանք հետո այդպես էլ էական բարելավում չգրանցեցին։ Այնինչ, հեղափոխությունից հետո նախարար նշանակված Արտակ Զեյնալյանը պաշտոնավարման շրջանում հայտարարում էր՝ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները։ Դրանց գործարկումը մեծ հույս արթնացրեց ցմահ դատապարտյալների մոտ, հույս, որ մի օր էլ իրենք ազատության շունչը կզգան, սակայն մինչ օրս ընդամենը 5 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել, այն էլ նրանցից 3-ի պատժի կրման ռեժիմն անհամատեղելի էր առողջության հետ։

Ստացվում է, որ ցմահ դատապարտյալների դեպքում օրենքը, այսպես ասած, չի աշխատում։ Միայն Արթուրը 7 անգամ ստացել է պայմանական վաղաժամկետի մերժման պատասխան։

Ինչո՞ւ է Քրեակատարողական հիմնարկը, որն ամենաշատն է շփվում և աշխատանք տանում ցմահ դատապարտյալի հետ, շատ դեպքերում դրական բնութագիր տրամադրում, իսկ մի քանի անգամ տեսակցության եկած Պրոբացիոն ծառայությունն անձի վարքագիծը գնահատում է բացասական։

Մերժման համար հաճախ հիմք են ծառայում Գլխավոր դատախազության բերած բողոքները։ Գերատեսչությունը, սակայն, հակադարձում է՝ դատախազի դիրքորոշումը պայմանավորված է դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու և նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր լինելու վերաբերյալ համապատասխան հանգամանքների գնահատմամբ:

Դատախազների կողմից կարևորվում է նաև պատժի կրման կոնկրետ փուլում պատժի նպատակների իրացվելիությունը, հատկապես, սոցիալական արդարության վերականգնման տեսանկյունից կարևորելով կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում տուժողի կամ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը:

Այստեղ, սակայն, ևս հակասություն է առաջանում։ Արթուր Մկրտչյանի անմեղությանն անգամ տուժող կողմն է հավատում և նոտարով հաստատված փաստաթուղթ են ուղարկում դատարան այն մասին, որ իրենք որևէ բողոք չունեն և ուզում են Արթուրին տեսնել ազատության մեջ։

Ցմահ դատապարտյալին դժվար է տրվում նաև պատժի կրման ռեժիմի փոփոխությունը, որի շնորհիվ դատապարտյալը կարողանում է տեղափոխվել ավելի մեղմ անվտանգային գոտի։ Այստեղ ևս մերժումներ են լինում Դատախազության կողմից։

Այնուամենայնիվ, 30 տարի անց էլ Արթուրը հույսը չի կորցնում, որ մի օր ազատության մեջ կլինի։ Իսկ ինչպիսի՞ն կլիներ Արթուրը, եթե կյանքը լիներ ճաղերից այն կողմ։

Նա կիսվում է երազանքով՝ ինչ կաներ ազատության մեջ հայտնվելու դեպքում առաջին հերթին. «Առաջինը, բնականաբար, կայցելեմ հորս, ես 2 տարի առաջ կորցրեցի պապային․․․ Հետո, հետո կսկսեմ ապրել, ուղղակի ապրել…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան