ՌԴ-ն գիշերը 171 ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Ուկրաինային. վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս զինվորականները գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կիրովոգրադի շրջանում գտնվող Կրոպիվնիցկի բնակավայրին։ Առնվազն ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է, հայտնում են փրկարարները, փոխանցում է Current time-ը։

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը հայտնել է երեք հոսպիտալացվածի մասին։ Նրանցից մեկի վիճակը ծանր է՝ մարմնի մակերեսի 90 տոկոս այրվածքներ ունի։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ քաղաքի մի քանի հատվածներում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռազմական վարչակազմը հայտնել է, որ Կրոպիվնիցկին ենթարկվել է վերջին տարիների ռուսական ամենազանգվածային հարձակման: Կիրովոգրադի ղեկավար Անդրեյ Ռայկովիչի խոսքով՝ ավելի քան 20 անօդաչու թռչող սարքեր են հարվածել քաղաքին։ Դրանք, մասնավորապես, ընկել են Միրա փողոցում։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման ընթացքում քաղաքում տասնյակ հզոր պայթյուններ են լսվել, ինչից հետո հրդեհներ են սկսվել։

Բացի այդ, երկաթուղային ենթակառուցվածքն է վնասներ կրել։

Ընդհանուր առմամբ, ռուս զինվորականները գործարկել են 171 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ 75 ԱԹՍ խոցվել է, ևս 63-ի «գտնվելու վայրը կորցրել են՝ առանց բացասական հետևանքների»։

Հարձակման հետևանքով տուժել են Կիրովոգրադի, Սումիի և Դոնեցկի շրջանները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի