Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին,  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի առողջապահական ծրագրերի պատասխանատու Լիանա Հովակիմյանին:

Ողջունելով հյուրերին` Արսեն Դավթյանը ընդգծել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մեծ ներդրումը Հայաստանում առողջապահական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման հարցում, ինչպես նաև Հայաստանի գրասենյակի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը:

Աֆշան Խանն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, մասնավորապես մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատման և վաղ հասակի երեխաների սնուցման կարգավիճակի բարելավման առումով: Ըստ ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումների (Levels & Trends in Child Mortality. Report  2017,  Estimates Developed by the UN Inter-agency Group for Child Mortality Estimation/ WHO, Unicef, The WB, UN DESA,) վերջին տասնամյակում մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է ավելի քան 1,6 անգամ` 2016թ. համար կազմելով < 5տ.ՄՑ՝ 13.4‰, ՄՄՑ՝ 11.9‰), իսկ վաղ տարիքի երեխաների 2015թ. թերաճության ցուցանիշը` 2010թ. համեմատությամբ կրճատվել է գրեթե 2 անգամ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ի լրումն մանկական մահացության իջեցմանը միտված բազմաթիվ միջոցառումների, ուժեղացվել է հսկողությունը մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի նկատմամբ:

«Յուրաքանչյուր մանկական մահվան դեպքի վերաբերյալ տեղեկացվում են ոլորտի պատասխանատուները`  դեպքերի ամփոփ վերլուծության և առանձին դեպքերի վարման գործընթացի մասնագիտական գնահատման, ծառայողական ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով»,- շեշտել է Արսեն Դավթյանը:

Քննարկվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ հետագա համագործակցության և համատեղ աշխատանքի հեռանկարները, կարևորվել երեխաների առողջության բարելավման հարցում առանցքային դեր ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են  նորածնային առողջությունը, վնասվածքների և բռնության կանխարգելումը, տնային այցերի համակարգի ուժեղացումը, սնուցման հարցերի շուրջ  տեղեկատվության տրամադրումը: