«Շտիգեն» ՍՊԸ-ն թողարկել է բարձր եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Արևային էներգետիկայի ասպարեզում առաջատար Shtigen ընկերությունն առաջինն է ոլորտում, որ թողարկում է պարտատոմսեր։ Դրանք ներդրողներին հնարավորություն կտան ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև աջակցել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում։

Պարտատոմսերը թողարկվել են 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով՝ 36 ամիս շրջանառության ժամկետով։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 12.75% է,  անվանական արժեքը՝ 100 000 ՀՀ դրամ (տեղաբաշխման ժամկետը՝ 27․02․2025 — 27․05․2025)։ Shtigen պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ավարտից և ցուցակումից հետո դրանք կշրջանառվեն նաև ՀՀ բորսայում։ Տեղաբաշխումն իրականացնում է Դայմենշն ներդրումային ընկերությունը։

Shtigen ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ պարտատոմսը ներդրում կատարելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է:

«Պարտատոմսերի թողարկմամբ մենք թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար ստեղծում ենք հնարավորություն՝ նպաստելու ՀՀ-ում կապիտալ շուկաների և  վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ միաժամանակ ստանալով կայուն եկամուտ։ Shtigen-ը եղել և մնում է էներգետիկ անվտանգության գաղափարի տարածման առաջամարտիկներից Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ներդրողները կարող են այս կարևոր գործի մասնիկը դառնալ»,- ասում է Հայկ Շեկյանը։

Shtigen ընկերությունը, ավելի քան 14 տարի գործունեություն ծավալելով ՀՀ-ում և վերջերս մուտք գործելով նաև Վրաստանի շուկա, այլընտրանքային էներգետիկ համակարգերի ու տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում է էներգետիկ անվտանգության հաստատմանը ՀՀ-ում և տարածաշրջանում։

Ընկերությունը, վերջին տարիներին ապահովելով առաջանցիկ զարգացում, վերածվել է ընկերությունների խմբի՝ մասնագիտացված բիզնես ուղղությունների միջոցով ձևավորելով նոր էկոհամակարգ էներգետիկայի ոլորտում։

Shtigen-ը կառուցել է 2024 թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը՝ 62 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջինն է ՀՀ արևային էներգետիկայի ոլորտում,  217-րդը՝ առհասարակ (2024 թ․ ՊԵԿ տվյալներ)։

Shtigen-ի, ինչպես նաև պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու համար հետևե՛ք հղմանը։

—

ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2025թ.-ի թիվ 1/16 Ա որոշմամբ գրանցված «Շտիգեն» ՍՊԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել «Շտիգենի» և «Դայմենշնի» պաշտոնական կայքերում:  

Հիմնական պայմանները՝ հետևյալ հղումով

Ազդագիրը՝  հետևյալ հղումով