Էկոլոգիապես մաքուր՝ ամեն քայլում․ Երեմյան կաթնամթերքը շարունակում է տարաների հետվերադարձի ծրագիրը

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Երեմյան կաթնամթերքն արդեն տարիներ շարունակ իր սպառողներին է ներկայացնում բարձրակարգ, անարատ, Ա կարգի կաթից պատրաստված կաթնամթերք։ Այն տարածաշրջանում եզակի է իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որտեղ սեփական ֆերմայում վերահսկվում է կաթնարտադրության ամբողջ փակ շղթան՝ ընկերության սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև կովերի առողջություն, կիթի գործընթացից մինչև կաթի որակի վերահսկողություն, գոմաղբի վերամշակումից և այն բնական պարարտանյութի վերածելուց մինչև էկոլոգիապես մաքուր ապակյա տարաներով կաթը սպառողին սուպերմարկետներ հասցնելը։ Այս արժեշղթան ամբողջանում է Երեմյան ապրանքանիշի կողմից կաթնամթերքի ապակյա տարաների հետվերադարձի ծրագրով։

Գործընթաց, որը հատուկ է զարգացած աշխարհի պատասխանատու բիզնեսներին, որոնք իրենց գործունեության ընթացքում կարևորում են էկոլոգիապես մաքուր արտադրանքը՝ իր բոլոր բաղադրիչներով։

Մարտի 18-ին աշխարհը նշում է վերամշակման միջազգային օրը, որի շրջանակներում այսօր պատմելու ենք Երեմյան կաթնամթերքի ևս մեկ կարևոր առաքելության մասին։ Դեռևս 2020 թվականին Երեմյան կաթնամթերքը հայկական շուկա ներմուծեց ապակյա տարաների գործածման մշակույթը՝ արտահայտելով իր հոգատարությունը ոչ միայն սպառողների, այլև բնության հանդեպ։ Կաթնամթերքի տարաները վերամշակվող են, և հարյուրավոր սպառողներից դրանք յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին հավաքագրվում են հենց Երեմյան կաթնամթերքի միջոցով։ 

Այսպիսով, հոգ է տարվում մայր բնության մասին, միևնույն ժամանակ վերամշակման գործընթացը նպաստում է էներգախնայողությանն ու թափոնների նվազեցմանը։ Երեմյան կաթնամթերքը ցանկանում է ոչ միայն ձևավորել առողջ սովորություններով առողջ հասարակություն, այլև առողջ և անվտանգ միջավայր։

Երեմյան կաթնամթերքի այն սպառողները, ովքեր կուտակել են ապրանքանիշի մինչև 20 տարա, Yeremyan Delivery-ից ցանկացած պատվեր կատարելիս առաքման գումարը կարող են վճարել տարաներով։ 20 և ավելի տարա կուտակելու դեպքում կաթնամթերքի առաքիչը կմոտենա, կվերցնի տարաները ու կվճարի համապատասխան գումարը: Մեկ տարայի արժեքը 50 դրամ է, փոքր՝ 250 մլ տարողությամբ կաթի շիշը 20 դրամ է հաշվարկվում։ Տարաները փոխանցելու համար պարզապես պետք է գրել Երեմյան կաթնամթերքի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

Սպառողները կարող են նաև տարաները մոտեցնել Երեմյան կաթնամթերքի ֆիրմային խանութներ, որոնց հասցեներն են՝ «Լավաշ» ռեստորան՝ Թումանյան 21, Burgery Angus & More` Ամիրյան 3/37։

Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն այն կիսում է ձեզ հետ յուրաքանչյուր քայլում։