Նիկոլ Փաշինյանը Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ինչպես ավելի վաղ խոստացել էր, հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը նկատեց, որ մեկ հանդիպման ընթացքում թեև հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, սակայն, կարծում է, որ արտահերթ ընտրությունները արագ պետք է կայանան, ավելի կոնկրետ՝ երկու-երեք ամսվա ընթացքում:

Վարչապետը նաև նշեց, որ  գործող Սահամանադրության համաձայն՝ ԱԺ 1/3-ը պետք է լինի ընդդիմադիր:

«Ըստ էության, ինչ արդյուքն էլ գրանցվի, քաղաքական ուժերից որևէ մեկը եթե 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինելու, քան՝ այսօր: Փոխարենը կլինի այն, որ կառավարությունը կլինի մեծամասնություն, որը թույլ կտա լիարժեք գործել և զբաղվել երկրի օրակարգային հարցերով: Մենք կունենանք լեգիտիմ իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց, որ բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ ընտրություններին, հետևաբար եթե քաղաքական ուժերը ցանկանում են երկրում կայունություն մտցնել այս հարցում, պետք է դեմ չլինեն արտահերթ ընտրություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են և քանի դեռ այս հարցը չի լուծվել, որևէ այլ հարց երկրում չի լուծվելու: