Հունաստանը ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները
Քաղաքականություն
15.03.2025 | 15:05
Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կնքելու համաձայնության ձեռքբերումը․ այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ Պայմանագրի արագ ստորագրումը Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար ճանապարհ կհարթի»,- ասված է գրառման մեջ։