«Ազատություն» Ռ/Կ-ն ու «Ամերիկայի ձայնը» կլուծարվե՞ն․ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել յոթ դաշնային գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում․ գրում է NYTIMES-ը։

Թրամփը հանձնարարել է այս գործակալությունների ղեկավարներին՝ դադարեցնել այն բոլոր գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն։ Բացի այդ, նրանք պետք է «նվազեցնեն իրենց օրենքով սահմանված գործառույթների կատարման ծավալն ու համապատասխան անձնակազմի թվաքանակը՝ հասցնելով նվազագույն անհրաժեշտ մակարդակի», նշված է հրամանագրում։

Կառավարության կրճատմանն ուղղված նախագահ Թրամփի բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակում այս որոշումը կարծես հերթական անգամ փորձարկում է նրա լիազորությունների սահմանները։ Օրինակ՝ «Ամերիկայի Ձայն»-ի վերահսկող մարմինը՝ ԱՄՆ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, Կոնգրեսի որոշմամբ անկախ կառույց է։ Բացի այդ, 2020 թվականին Կոնգրեսը ընդունել է օրենք, որը սահմանափակում է այդ գործակալության նախագահի կողմից նշանակվող գործադիր տնօրենի իշխանությունը։ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, բացի «Ամերիկայի ձայն»-ից, ֆինանսավորում է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիո»-ն և «Ազատ Ասիա Ռադիո»-ն։ Կազմակերպությունը, որի բյուջեն կազմում է մոտ 270 միլիոն դոլար և ունի ավելի քան 2000 աշխատակից, հեռարձակվում է 49 լեզվով։ Այն շաբաթական ունի ավելի քան 361 միլիոն լսարան։