15 հազար դրամ տուգանք է նախատեսվում առանց վճարելու տրանսպորտից օգտվելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

15 հազար դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն կերթևեկեն։ Նման նախագիծ է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, թեև այն մշակել է Երևանի քաղաքապետարանը։

Այս մասին Factor TV-ն տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։

Նախագծի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը  պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Մասնավորապես՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:

Համայնքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն և այլն) կանոնավոր փոխադրումների դեպքում համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել միասնական ծառայություն և սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճար, այն վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը: Վճարները գանձելու է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման՝ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով: 

Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջիններիս տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու (փակ պահելու) հրահանգները:

Փետրվարի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի իշխող ուժի խմբակցության ջանքերով հասարակական տրանսպորտը 50 դրամով թանկացվեց, ինչից հետո ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները և քաղաքացիները թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսեցին իրականացնել։ Նրանք կամ վճարում են 100 դրամ կամ առանց վճարելու իջնում են տրանսպորտից: Ըստ ամենայնի, այս փոփոխությունները նպատակ ունեն կանխել բոյկոտի դրսևորումները։ 

Թեմային այսօր անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ճեպազրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։