Հայկական ձուկը՝ ԵՄ արտահանման ճանապարհին․ ինչ խնդիրներ կարող են լինել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

8 տարի տևած բանակցություններից հետո Հայաստանն իրավունք է ստացել մարտի 16-ից ձուկ ու ձկնամթերք արտահանել Եվրոպական միության շուկա․ այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

«Արտահանողները պարտադիր պետք է գրանցված լինեն ԵՄ արտահանման համապատասխան համակարգում։ Եվրոպական կողմը տալիս է արտահանման նախնական թույլտվության հայտ, և դիմում է մեզ։ Այդ գործընթացին հաջորդում է այն, թե ինչ չափորոշիչներով պետք է արտահանման ենթակա ձկնամթերքը լաբորատոր հետազոտության ենթարկվի։ Լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են, տալիս ենք սերտիֆիկատներ»,- մանրամասնեց ՍԱՏՄ պաշտոնյան։

Տիգրան Պետրոսյանը դժվարացավ թվարկել ԵՄ-ի առաջարկած բոլոր պահանջները, բայց նշեց, որ չափորոշիչները վերաբերում են նաև կերին։

Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին հանրապետությունում ձկնաբուծության ոլորտը զարգացել է։ Ալեքսանյանն ընդգծեց, որ շատ ձկնաբուծական տնտեսություններ արտադրությունն իրականացնում են բարձր տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս բարձր որակի ձուկ և ձկնամթերք արտադրել։ Նա հայտնեց, որ նախորդ տարի արտադրվել է շուրջ 27 հազար տոննա ձուկ և ձկնամթերք, որը 2023-ի ցուցանիշից ավելի է 4-5 տոկոսով։

«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ շեշտեց, որ հայկական ձուկն արտահանվում է նաև Ռուսաստանի Դաշնություն, Արաբական միացյալ Էմիրություններ և այլ երկրներ։ Նա նշեց, որ այդ երկրներն էլ արտահանման հստակ պահանջներ են սահմանում, որոնց համապատասխանում է հայկական արտադրանքը։ Գրիգորյանի կարծիքով՝ դեռ շատ անելիքներ կան Եվրոպական շուկա մուտք գործելու համար։

«Նախ պետք է եվրոպական շուկան ուսումնասիրել, հասկանալ տվյալ պահանջները։ ԵՄ շուկան բարդ է ոչ միայն իր չափանիշներով, այլև այնտեղ մեզ սպասում է մրցակցություն։ Եվրոպական երկրներից Դանիան, Նորվեգիան, Բելգիան հայտնի են իրենց ձկնաբուծությամբ, շուկայի 80 տոկոսն այդ երկրների արտադրանքն է»,- նկատեց ձկնաբուծության միության ղեկավարը։

Ըստ Գոռ Գրիգորյանի՝ հայկական ձկնամթերքը ԵՄ շուկայում նաև գնային մրցակցության խնդրին է բախվելու։ Նրա դիտարկմամբ՝ եթե արտահանումը օդային բեռնափոխադրմամբ իրականացվի, ապա ավելանալու են նաև ծախսերը, հետևաբար, դա չի կարող չազդել արժեքի վրա։

Մանյա Պողոսյան