ԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի նախարարության տրանսպորտային միջոցներից 9-ը կամրացվի նախարարությանը ենթակա օտարերկրյա պետություններում դիվանագիտա­կան ծառայության մարմիններին։ Կառավարության նիստի օրակարգում այս հարցն ընդգրկված է չզեկուցվող հարցերի փաթեթում։

Որոշման մեջ նշվում է, որ ԱԳՆ-ի հաշվեկշռում հաշվառված է 15 մեքենա, որոնցից 14-ը Փաշինյանի հանձնարությամբ ենթակա է կրճատման:

«Հաշվի առնելով 2025-2026 թթ. պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրերի մեջ ներառված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները,վարչապետի հետ համաձայնեցված, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները: Ավտոմեքենաները գտնվում են տեխնիկապես անթերի վիճակում: Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն»,- նշված է հիմնավորման մեջ։

Ըստ կառավարության՝ ավտոմեքենաների տեղափոխումն օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների հաշվեկշռին հնարավորություն կտա տնտեսել էական ֆինանսական միջոցներ, ինչպես նաև կնպաստի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների բնականոն աշխատանքի պատշաճ կազմակերպմանը:

Հիշեցնենք՝ նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատումն իրականացվելու է «կացնային» մոտեցմամբ՝ ի պատասխան գերատեսչությունների կողմից խնդիրը համակարգված ձևով լուծելը ձգձգելուն։