Ջուրը քշել-տարել է միլիոնները․ ինչ վիճակում են վերանորոգված մուտքերն ամիսներ անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

2024 թվականի ընթացքում Երևանի մի շարք վարչական շրջանների շենքերի շքամուտքերում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Վերանորոգումից հետո Factor TV-ն շրջել է Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանների շքամուտքերով, փորձել պարզել՝ որքանով են այդ աշխատանքները որակյալ արվել և արդյոք արդյունավետ են ծախսվել հարկատուների փողերը։

2024 թվականի մայիսին Նաիրա Խաչատրյան ԱՁ-ի հետ կնքվել է 18 մլն 600 հազար դրամի ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։

Ըստ պայմանագրի՝ նախամուտքերում պետք է իրականացվեր պատերի ներկում, պատուհանների տեղադրում, դռների և պատուհանների շեպերի գաջե սվաղում և ներկում, արտաքին պատերի շեպերի սվաղում ցեմենտ ավազային շաղախով, նախամուտքերի և աստիճանավանդակների նոր մետաղական բազրիքների և փայտե բռնակների տեղադրում։

Շքամուտքերի վերանորոգումից դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց ներկված պատերից շատերն անմխիթար վիճակում են՝ ներկն ու ծեփերը թափվում են։ Քաղաքային իշխանության նախաձեռնությամբ ներկված պատն իր արտաքին հմայքը չի պահպանել նաև էստոնական 21 շենքում։

Ստացվում է՝ ջուրը մասնակի, բայց քշել տարել է հարկատուի միլիոնները։ Ու մինչև վարչապետ Փաշինյանը գույքահարկի բարձրացումն ու աղբահանության թանկացումն արդարացնում է՝ ասելով, թե բնակչից վերցնում են, որ նույն բնակչի շրջակայքը բարելավեն, ընդամենը մեկ վարչական շրջանում մի քանի շենքի մուտքեր այցելելով՝ արձանագրում ենք, որ գումարներն անարդյունավետ են ծախսվել։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը խնդրի մասին Factor TV-ից տեղեկացավ։

2024 թվականին 7 մլն 423 դրամով նախատեսվել է Նուբարաշեն 6-րդ փողոց 1/3 շենքի շքամուտքի վերանորոգման աշխատանքներ իրականացնել։  Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին տրամադրել են նշյալ շենքի մուտքի վերանորոգման աշխատանքերի տեխնիկական բնութագիրը, որի շրջանակներում պետք է իրականացվեր պատերի և առաստաղի սվաղում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, աստիճանավանդակներում և նախամուտքերում էլեկտրական մալուխագծերի կարգավորում պլաստմասե անցուղիների մեջ։

Նուբարաշեն 6-րդ փողոց 1/3 շենքի շքամուտքում Factor TV-ն արձանագրեց՝ պատերը ներկված են, սակայն, էլեկտրալարերը, որոնք, ըստ տեխնիկական բնութագրի, պետք է լինեին հավաքված, կախ են ընկած, իսկ  հատակը խորդուբորդ է։

Նուբարաշեն 6-րդ փողոց 1/3 շենքի շքամուտքում վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ֆասթ տրանսպորտ» ՍՊԸ-ն։ Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Սերոբ Մուրադյանի կողմից։ 2024- մայիսից ընկերությունն անցել է Նարեկ Հովհաննիսյանին։ Նա ոչ միայն միակ բաժնետերն է, այլ նաև ընկերության տնօրենը։ Նարեկ Հովհաննիսյանը Գյումրիից է։ Նա միաժամանակ հանդիսանում է եղբորը պատկանող «Էկո սենս» լաբորատորիայի տնօրենը։ Հովհաննիսյանին պատկանող «Ֆասթ տրանսպորտ» ՍՊԸ-ն այս երկու տարիների ընթացքում 54,5 մլն դրամի ծառայություններ է մատուցել։ Նարեկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքի համակիր է, եղբայրը՝ Տարոն Հովհաննիսյանը,  այս դաշինքով մասնակցում է Գյումրիի ընտրություններին։

Նարեկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իր ղեկավարած ընկերությունը Նուբարաշեն 6-րդ փողոց 1/3 շենքի շքամուտքում պատշաճ չի կատարել վերանորոգման աշխատանքերը։ Վերջինը նշեց, որ իր ընկերությունը նման պարտավորություն չի ստանձնել։ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը Factor TV-ին փոխանցեց, որ ծառայությունների ձեռքբերման վերջնական պայմանագրում էլեկտրալարերի խնդրի կարգավորումը ներառված չի եղել, վերանորոգման համար վճարել են 6 մլն 230 հազար դրամ։

Այսպիսով, Factor TV-ի շրջայցը 11 բնակելի շենքերի շքամուտքերով ցույց է տալիս, որ վերանորոգումից մի քանի ամիս անց խնդիրներ կան գրեթե բոլոր մուտքերում։ Հարց է առաջանում՝ որքանո՞վ է խելամիտ գումարներ ծախսել կոսմետիկ նորոգումների վրա, երբ հիմնական խնդիրները մնում են, և շքամուտքերը կարճ ժամանակ անց վերադառնում են նախկին տեսքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան