Պուտինը Կուրսկի մարզ է այցելել՝ տարածաշրջանում ուկրաինական հարձակումից հետո առաջին անգամ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է այցելել՝  տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ, գրում է Meduza։

Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի զորքերի խմբի հրամանատարական կետերից մեկում։ Չի հաղորդվում, թե որտեղ է այն գտնվում։ Ռուսական պետական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է զինվորական համազգեստով ՌԴ նախագահը լսում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը։

Գերասիմովը հայտնել է, որ ռուսական զորքերը Կուրսկի շրջանում հարձակման ժամանակ գրավել են ավելի քան 1,100 քառակուսի կիլոմետր։ Մասնավորապես, նա ասել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում շրջանի 24 բնակավայր է ազատագրվել։ Բացի այդ, սահմանի առանձին հատվածներում ռուս զինվորականներ են մտել Սումիի շրջան։

Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը «մեկուսացված է» և «ընթացի մեջ է նրա համակարգված ոչնչացումը», հավելել է նա։ ՌԴ գլխավոր շտաբի պետը նաև հայտարարել է, որ իբր, ուկրաինական բանակը տարածաշրջանում արդեն կորցրել է ավելի քան 67 հազար զինծառայողի։ Այս տվյալների անկախ աղբյուրից հաստատում չկա:

Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ «առաջադրանք է դրել կարճ ժամանակում ջարդել հակառակորդին» և «ազատագրել Կուրսկի մարզի ամբողջ տարածքը»։ Նրա խոսքով՝ ապագայում պետք է մտածել Կուրսկի շրջանում պետական ​​սահմանի մոտ անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Բացի այդ, նա հայտարարել է, որ բոլոր ուկրաինացի զինվորներին, որոնք Ռուսաստանի կողմից գերի են ընկել Կուրսկի շրջանում, պետք է վերաբերվել «որպես ահաբեկիչների»։

Հավելենք, որ անցյալ շաբաթվանից տեղեկություններ են տարածվում Կուրսկի շրջանում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է տարբեր բնակավայրերը վերահսկողության տակ վերցնելու մասին։

Ավելի վաղ էլ ռուսական կողմը հայտնել էր, որ ռուս զինվորները մտել են Կուրսկի Սուջա քաղաքի կենտրոն։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ուկրաինական զորքերը դուրս են եկել Սուջայից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի