Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին․ զոհվել են բեռնատար նավի անձնակազմի 4 անդամներ

Լուրեր

17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Բոլորը

Ռուսաստանը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին։ Հարվածի հետևանքով զոհվել են բեռնատար նավի անձնակազմի չորս անդամներ, որը հացահատիկի բեռով մեկնում էր Ալժիր։ Այս մասին հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմին կից հասարակական խորհրդի նախագահ Սերգեյ Բրատչուկը՝ վկայակոչելով Ուկրաինայի նավահանգիստների վարչակազմի տվյալները։ Նրա խոսքով՝ հարվածն իրականացվել է մարտի 11-ին՝ տեղական ժամանակով 20:17-ին։

Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Կուլեբան հաստատել է հարվածը, և այն, որ չորս օտարերկրացիներ՝ Սիրիայի քաղաքացիներ, զոհվել են։

«Զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան էր, ամենամեծը՝ 24»,- գրել է նա  տելեգրամի իր ալիքում։

Բացի այդ, ըստ նրա, վիրավորվել է ևս երկու մարդ՝ ուկրաինացի և սիրիացի։

Ըստ տարբեր աղբյուրների՝ հարվածը հասցվել է կասետային մարտագլխիկով «Իսկանդեր-Մ» հրթիռով։

Բեռնատար MJ Pinar նավը եղել է Բարբադոսի դրոշի ներքո և շահագործվել է հունական ընկերության կողմից։ Հարձակման ժամանակ նավը գտնվել է Օդեսայի նավահանգստում, որի վրա եղել է 30 հազար տոննա հացահատիկ։ Անձնակազմի անդամների ընդհանուր թիվը 12 է։

Բացի բեռնատարից՝ վնասվել է նաև նավահանգստի ենթակառուցվածքը։

Միաժամանակ,  մարտի 11-ի երեկոյան և լույս 12-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք քաղաքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի