Հրադադարի մանրամասների քննարկումը կսկսվի հաջորդ շաբաթ․ Անդրեյ Երմակ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ 30-օրյա հրադադարի մանրամասների շուրջ քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Կիևը պատրաստ է «ընդունել ԱՄՆ-ի առաջարկը անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ», պայմանով, որ ռուսական կողմը պահպանի այն։

«Արդեն պայմանավորվել ենք, որ հաջորդ շաբաթ տեխնիկական փորձագետների մակարդակով թիմերը կսկսեն խոսել բոլոր մանրամասների մասին»,- ասել է Երմակը։

Նա նաև նշել է, որ Ջիդդայում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը «ցուցադրել է արդար և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու իր հանձնառությունը»:

«Մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որն այսօր կարող է անել ամեն ինչ՝ ապահովելու համար, որ արդար աշխարհ ստեղծվի: Նրանք ունեն այդ լծակները։ Եվ այսօր մեր գործընկերներից լսեցինք, որ նրանք պատրաստ են շարունակել աշխատանքը։ Դա հեշտ գործ չէ: Բայց կարևոր է, որ նրանք պատրաստ են մեզ հետ լինել, պատրաստ են աշխատել»,- հավելել է նա։

Երմակի խոսքով՝ Ջիդդայում կայացած հանդիպման հիմնական արդյունքն ամերիկյան ռազմական օգնության վերականգնումն ու հետախուզական տվյալների փոխանակման վերսկսում էր։ Բանակցություններից հետո ամերիկյան գործընկերները պետք է ռուսական կողմի հետ քննարկեն հանդիպման ընթացքում մշակված առաջարկները, հավելել է նա։

«Այս հանդիպումից հետո այսօր առանցքայինը ռուսական կողմն է։ Եվ ամբողջ աշխարհը կտեսնի, թե ով է ուզում խաղաղություն, ով չի ուզում, և միայն խոսում է դրա մասին»,- եզրափակել է ուկրաինացի պաշտոնյան: