Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցվել

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրել։
ԲԸՏՄ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով, առանց ջրօգտագործման թույլտվության, խորքային հորից ապօրինի ջրառ է կատարել։
Ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։