Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժություններին՝ նվիրված «դիմացկունության և արտակարգ իրավիճակների պատրաստությանը»: Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն՝ ըստ իր կողմից ստացված հաղորդումների, գրում է Ynet-ը։

Որոշումն ընդունվել է շուրջ երկու շաբաթ առաջ իսրայելցի դիվանագետների, ՆԱՏՕ-ի զորավարժությունների համակարգող խմբի և դաշինքում Բուլղարիայի պատվիրակության հանդիպումից հետո։ Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Իսրայելի մասնակցության հարցում մեծ խանդավառություն է եղել։

ՆԱՏՕ-ի որոշումները պահանջում են կոնսենսուս, և Թուրքիայի վետոն թույլ չի տա Իսրայելին մասնակցել դաշինքի պաշտոնական միջոցառումներին։ Իսրայելցի պաշտոնյան մեղադրել է Թուրքիային իր վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։

«Թուրքիայի դիրքորոշումը խաթարում է տարածաշրջանային համագործակցությունը և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու՝ ՆԱՏՕ-ի կարողությունը։ Միասնությունն ու հավաքական անվտանգությունը խթանելու փոխարեն՝ Թուրքիան իր վետոն է կիրառում այնպես, որ վնաս է հասցնում ռազմավարական գործընկերությանը: ՆԱՏՕ-ի հետ Իսրայելի համագործակցության արգելափակումը չի նպաստում կայունությանը, ավելի շուտ խարխլում է դաշինքի հիմնական արժեքները»,- հայտարարել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան հետևողականորեն արգելափակելում է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությունը՝ պնդելով, որ դաշինքը չպետք է համագործակցի Իսրայելի հետ մինչև հակամարտությունը չավարտվի: Ավելի վաղ էլ Անկարան անհաջող փորձեր էր արել՝ թույլ չտալ Իսրայելին ՆԱՏՕ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ, սակայն երկու երկրների միջև կարճատև դիվանագիտական ​​հաշտեցումից հետո հրաժարվել էր այդ գաղափարից։

Թուրքիան վետո է դրել Իսրայելի հետ ՆԱՏՕ-ի բոլոր փոխգործակցությունների վրա, ներառյալ՝ հանդիպումներն ու համատեղ վարժանքները:

Անցյալ տարվա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ դաշինքը «չի կարող շարունակել իր գործընկերությունը Իսրայելի կառավարության հետ»։ Ի պատասխան՝ Իսրայելի այն ժամանակվա արտգործնախարար Իսրայել Կացը կոչ էր արել ՆԱՏՕ-ին վտարել Թուրքիային այն բանից հետո, երբ Էրդողանը ակնարկել էր Իսրայելի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի