CNN-ը հայտնում է այս շաբաթ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ՌԴ ևս մեկ հանդիպման մասին․ Զախարովան հերքում է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին կհանդիպեն ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ։ Այս մասին CNN-ին ասել է ծրագրին ծանոթ աղբյուրը։ Նա, սակայն, չի նշել, թե ով է ներկա լինելու բանակցություններին:

Մինչ այդ, Թրամփը խոսել էր առաջիկա բանակցությունների մասին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ «մեծ հանդիպումներ են սպասվում Սաուդյան Արաբիայում», որոնք կներառեն Ռուսաստանը։

Հավելենք, որ Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցությունները նախատեսված են մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ նախատեսված չէ։

«Չի նախատեսվում։ Ավելին, ամերիկյան կողմից որևէ տեղեկություն չի ստացվել»,- ասել է դիվանագետը։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպումը Սաուդյան Արաբիայում տեղի էր ունեցել փետրվարի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի