Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների մեղադրում է «դիվերսիոն հետախուզական աշխատանքի մեջ»․ նրանց վտարում են ՌԴ-ից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան բրիտանացի երկու դիվանագետների զրկել է Ռուսաստանում հավատարմագրումից, նրանք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։Այս մասին հայտնում է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ նրանք Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Ալկեշ Օդեդրան և դեսպանատան քաղաքական բաժնի առաջին քարտուղար Թաբասում Ռաշդիի ամուսինը՝ Մայքլ Սքիներն են։ Ըստ ռուսական հատուկ ծառայության՝ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս նրանք «դիտավորյալ կեղծ տեղեկություններ են տրամադրել՝ դրանով իսկ խախտելով ռուսական օրենքը»։

Բացի այդ, ԱԴԾ-ն հայտարարել է, որ հայտնաբերել է «հետախուզական և դիվերսիոն աշխատանքի նշաններ նշված դիվանագետների կողմից, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»: Արդյունքում, ՌԴ ԱԳՆ-ն որոշել է զրկել նրանց հավատարմագրումից և երկու շաբաթ է տվել երկիրը լքելու համար։ ԱԴԾ-ն այլ մանրամասներ չի հայտնում։

Բացի այդ, Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրման չեղարկման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել դիվանագետների արտաքսումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի