Թուրքիան և արաբական մի շարք երկրներ դատապարտել են Դամասկոսի անվտանգությունը խաթարելու փորձերն ու Իսրայելի ագրեսիան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հորդանանի կողմից կազմակերպված Սիրիայի և հարևան երկրների հանդիպումից հետո հայտարարվել է, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլին Թուրքիայում։ Հորդանանի արտգործնախարարը հաստատել է, որ Թուրքիան կհյուրընկալի Սիրիայի և հարևան երկրների 2-րդ հանդիպումը, ինչպես նշված է հավաքից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ, գրում է Turkiye Today-ը։

Հանդիպմանը մասնակցել են հինգ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, ԶՈՒ շտաբների պետերը և հետախուզության տնօրենները: Քննարկման հիմնական թեմաներն են եղել հակաահաբեկչությունը, սահմանային անվտանգությունը, թմրանյութերի և զենքի մաքսանենգության կանխումը և ավելի լայն տարածաշրջանային խնդիրների լուծումը:

Թուրքիայի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի և Սիրիայի համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են Սիրիայի անվտանգությունը խաթարելու բոլոր փորձերը, աջակցություն է հայտնվել նրա կառավարությանը։ Հայտարարության մեջ նշվում են մի քանի կարևոր կետեր, մասնավորապես, կողմերն աջակցում են  ապահով և կայուն հիմքերի վրա Սիրիայի վերականգնման ջանքերին, դատապարտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձ, մերժում են իսրայելական ագրեսիան Սիրիայի տարածքի դեմ և կոչ են անում վերջ տալ Իսրայելի խախտումներին, ողջունում են Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի արդյունքները, ստեղծվում է ահաբեկչության դեմ պայքարի և ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ջանքերին աջակցելու համար համատեղ օպերատիվ կենտրոն, համակարգվում են թմրամիջոցների և զենքի մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ջանքերը, միբիլիզացվում է միջազգային աջակցությունը Սիրիայի վերականգնմանը, ընդգծվում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը, ընդլայնվում է տարածաշրջանում տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը, միջազգային իրավունքին համապատասխան պայմաններ են ստեղծվում սիրիացի փախստականների անվտանգ վերադարձի համար:

Հավաքի մասնակիցները նաև ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը և վերահաստատել իրենց հանձնառությունը պահպանել միջազգային իրավունքը, աջակցել սիրիացի ժողովրդին և աշխատել խաղաղության ու կայունության ուղղությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի