Բաքուն հայտարարել է, թե ՀՀ-ն, իբր, խուսափում է համագործակցել անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը շարունակում է խուսափել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում Ադրբեջանի հետ համագործակցությունից և հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների մասին»,  հայտարարվել է Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի (ICMP)՝ «Ադրբեջանի Հանրապետությունում անհետ կորածների որոնումների վերաբերյալ գնահատման զեկույցի» շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, թե միջոցառմանը Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, թե պատրաստ են Հայաստանի հետ համագործակցության։

«Մեզ մոտ կարծիք է ձևավորվել, որ հայերը թաղումների մասին տեղեկություններ չեն տալիս՝ թաքցնելու համար սարսափելի խոշտանգումների հետքերը։ Ամեն դեպքում, մենք հայտարարում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ հայկական կողմի հետ այս հարցերի շուրջ համապարփակ համագործակցության պատրաստակամության մասին»,- ասել է նա։

Հավելենք, որ Հայաստանը չի խուսափել և չի խուսափում Ադրբեջանի հետ անհետ կորածների հարցով բանակցություններից։ Հայկական կողմից կա շուրջ 1200 անհետ կորած, նրանցից 200-ը կորել են 44-օրյա պատերազմի ժամանակ;

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի