«Լաթաքիայում հայերը թիրախ չեն, բայց զգուշավոր են և չեն տեղափոխվում տներից»․ մանրամասներ՝ զինված բախումներից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիայի Լաթաքիա նահանգում զինված բախումների այս փուլում հայերը թիրախ չեն, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց լրագրող Սագօ Արեանը։

«Հայերը զգուշավոր են, չեն տեղափոխվում իրենց բնակության վայրից՝ տներում են։ Հայկական համայնքի դեմ ոչ մի կոնկրետ բան չկա, իրավիճակը կայուն է, բայց զգուշավոր են։ Կրոնական բոլոր արարողությունները հետաձգվել են»,- փոխանցեց նա։
Սագօ Արեանի խոսքով, իր ունեցած տեղեկությունների համաձայն վաղն իրավիճակը աստիճանաբար կկայունանա։

«Ապստամբերը, որոնք ասադյան ռեժիմի անդամ են, շատ թույլ են, մեծ մասը հանձնվել են կառավարական ուժերին։ Իհարկե, տարբեր նահանգներում տարբեր իրավիճակներ են․ Լաթաքիայի շուրջ արյունալի իրավիճակ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ երեկ Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զահվել են երկու հայեր՝ հայր և որդի Անտուան և Ֆադի Պուտրոսները։ Նրանց հուղարկավորությունը նախատեսված էր այսօր։

Հիշեցնենք՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակից ալևիները ապստամբել են Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։

Սիրիայի ալևի համայնքը, որի ներկայացուցիչ է նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը, ապստամբել է Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, որտեղ մարտի 6-ին սկսվել են բախումներ։ Մարտի 8-ի դրությամբ, կառավարական զորքերը և իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) շարժման հետ կապված ոստիկանները զննում են տարածաշրջանի բնակավայրերը՝ փնտրելով ապստամբներին։ Որոնումներն ուղեկցվում են ալևի տղամարդկանց զանգվածային մահապատիժներով, ինչը փաստագրված է տասնյակ տեսանյութերով։

Մանյա Պողոսյան