Էրդողանն Ուկրաինայի հարցում կարևորել է «ամուր դիվանագիտությունը» և բանակցությունները հյուրընկալելու պատրաստականություն հայտնել

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մասնակցել Եվրամիության համախոհ երկրների առաջնորդների առցանց հանդիպմանը, հայտարարել է, որ Անկարան առաջին իսկ օրից շատ ինտենսիվ և անկեղծ ջանքեր է գործադրում Ուկրաինայի պատերազմին երկխոսության միջոցով վերջ տալու համար։

Նա նշել է, որ ամեն առիթով հստակ հայտարարել են՝ արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չեն լինելու։

«Դա անելիս մենք նաև ամուր աջակցություն ենք ցուցաբերել մեր ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: Այսօր մենք ուշադրություն ենք հրավիրում ամուր դիվանագիտության կարևորությանը, որտեղ երկու կողմերը, որոնք պայքարում են արդար, կայուն և պատվաբեր խաղաղության համար, կլինեն սեղանի շուրջ: Թուրքիան աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում վաղաժամ զինադադարին և օդում ու ծովում հրադադարի նախաձեռնությանը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոց»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա ընդգծել է Թուրքիայի նշանակությունը եվրոպական անվտանգության քաղաքականության ձևավորման գործում և կոչ է արել համատեղ պլանավորում Թուրքիայի և ԵՄ-ի միջև։

«Մենք կարծում ենք, որ մեր փոխադարձ շահերից է բխում Թուրքիայի հետ համակարգել եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը»,- ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի աջակցությանն Ուկրաինային՝ նա մատնանշել է երկրի պաշտպանական արդյունաբերության ներդրումը և Ուկրաինայում թուրքական մասնավոր հատվածի ներդրումների հաստատակամությունը՝ չնայած շարունակվող պատերազմին:

«Հաշվի առնելով Ուկրաինային մեր պաշտպանական արդյունաբերության աջակցությունը և մեր մասնավոր հատվածի անսասան ներդրումը, չնայած պատերազմական պայմաններին, մենք անհիմն ենք համարում այն, որ Թուրքիան դուրս է մնում ԵՄ պաշտպանական գնումների ծրագրերից և վերակառուցման նախաձեռնություններից»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան պետք է ներառվի այնպիսի մեխանիզմներում, ինչպիսին է Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի վերակառուցմանը։

«Քանի որ մենք աշխատում ենք Ուկրաինայում արդար, տևական և պատվաբեր խաղաղության ուղղությամբ, մենք պատրաստ ենք հյուրընկալել բանակցային ջանքերը և ամեն կերպ նպաստել», – հայտարարել է Թուրքիայի  նախագահը։

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի հավատարմությունը ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը և հորդորել դաշինքին ավելի ռազմավարական և հեռանկարային դիրքորոշում որդեգրել։

«Մենք հաստատակամորեն պահպանում ենք ԵՄ լիիրավ անդամակցության մեր նպատակը։ ԵՄ-ն այժմ պետք է որդեգրի ռազմավարական և տեսլական մոտեցում և հնարավորինս շուտ վերակենդանացնի մեր անդամակցության բանակցությունները»,- ասել է նա՝ կոչ անելով  արագ կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումները Թուրքիայի և ԵՄ-ի միջև՝ քննարկելու ընդհանուր անվտանգության և տնտեսական մարտահրավերները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի