Հրաշքի սպասման 25 տարիները. Եղիազարյան ընտանիքում առաջին մանկան ճիչը լսվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Գարնան առաջին օրը Եղիազարյանների ընտանիքում լույս ծագեց. 25 տարվա սպասումից հետո ծնվեց Լուսե Եղիազարյանը, ընտանիքի առաջին զավակը։ 2600 գրամ քաշով ծնված փոքրիկի անունը պատահական չէ ընտրված։

43-ամյա Ծովիկ Սարգսյանը և 49-ամյա Գևորգ Եղիազարյանը 25 տարի տարբեր բուժհաստատությունների ու բժիշկների դռներ են թակել, բժշկական տարբեր միջամտություններ կատարել, մինչև հուսահատված որոշել են դիմել փոխնակ մոր օգնությանը։ Հենց այս միտքն է նրանց բերել Մարգարյան ծննդատուն։

Մանկաբարձ գինեկոլոգ Արմինե Սայադյանը հիշում է, թե ինչպես ամիսներ առաջ Եղիազարյան ամուսինները մտան իր սենյակ լիովին հուսահատված, դժկամորեն էին տրամադրված  փորձելու ամենավերջին տարբերակը։ Կրկին հույսով լցված ընտանիքի համար բաղձալի լուրը երկար սպասել չտվեց։

Աշտարակի մարզի Ոսկեվազ գյուղում բոլորն էին սպասում Լուսեի ծննդին։ 43 տարեկանը գինեկոլոգիայի տեսանկյունից ռիսկային է համարվում։ Բժիշկ Սայադյանը, սակայն, նշում է, Ծովիկի հղիությունը թեթև է ընթացել։

Ծովիկը, չկարողանալով զսպել արցունքները, պատմում է՝ առաջին անգամ բալիկին տեսնելն ամենահրաշալի զգացողությունն է։

Թեև մոր և երեխայի առաջին հանդիպմանն ականատես լինելը բժիշկ Սայադյանի համար պետք է որ սովորական դարձած լիներ, սակայն գինեկոլոգն ընդգծում է՝ յուրաքանչյուր հանդիպում յուրովի աննկարագրելի է, առավել ևս, երբ այդ հանդիպումը մի քանի տասնյակ տարի է ձգվել։

Երկար ու ձիգ 25 տարիների դժվարին պայքարն այսօր չեն ուզում հիշել։ Ծովիկը իրենց նման ընտանիքներին հորդորում է՝ երբեք չկորցնել հույսը։

Գևորգն էլ չի մոռանում շնորհակալական խոսքերն ուղղել սկզբում Աստծուն, ապա՝ բժիշկներին։

Եվ մինչ նորաթուխ ծնողները հիշում էին իրենց ապրումները, ծննդատան շենքի մոտ Ծովիկին, Գևորգին ու Լուսեին սպասում են ոչ պակաս հուզված հարազատները։ Արդեն րոպեներ անց Եղիազարյան ընտանիքը հրաժեշտ է տալիս  հարազատ դարձած հաստատությանը և իրենց սիրելի բժշկին, վստահեցնելով՝ դեռ վերադառնալու են․  ուզում են Լուսեն քույրիկ կամ եղբայր ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան