Լրանում է Վրաստանում բողոքի ցույցերի 100 օրը․ մի շարք ակցիաներ են սպասվում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանում շարունակական բողոքի ցույցերի հարյուրերորդ օրը մի շարք ակցիաներ են նախատեսվում մայրաքաղաք Թբիլիսիում և երկրի այլ շրջաններում։ «Մինչև վերջ»․ այս կարգախոսով այսօր Վրաստանի քաղաքացիները հավաքվելու են երկրի խորհրդարանի շենքի մոտ, գրում է Գրուզիա օնլայնը։

«Ռուսթավելի պողոտայում զանգվածային բողոքի ակցիաների հարյուրերորդ օրը հավաքվելու են Վրաստանի մեծ թվով քաղաքացիներ։ Մենք ևս մեկ անգամ պահանջելու ենք օկուպացիոն ռեժիմի հրաժարականը և ցույց ենք տալու բոլորին, որ մտադիր չենք համակերպվել իշխանության յուրացման ու բռնապետության հաստատման հետ։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տալու գողանալ երկրի ապագան»,- ասվում է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։

Հավելենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո, որի արդյունքները վիճարկում է ընդդիմությունը, երկրում բողոքի ցույցեր են սկսվել։ Դրանք ավելի մեծ թափ հավաքեցին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները չորս տարով դադարեցնելու մասին: Մինչ օրս ցույցերը շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի