Ալիևի ներկայացուցչության աշխատակիցներն Արցախում վթարի են ենթարկվել․ զոհ կա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի Ակնայի, Վարանդայի, Մարտունիի շրջաններում հատուկ ներկայացուցչության աշխատակիցների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Ակնա-Վարանդա ավտոճանապարհին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով հատուկ ներկայացուցչության աշխատակիցներից Սվետլանա Մամեդովան տեղում մահացել է, իսկ Ռաֆեթ Ֆարզալիևը վնասվածքներով տեղափոխվել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Ըստ Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի՝ տուժածի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, որովայնի բութ տրավմա և ձախ ոտքի 4-րդ մետատարսալ ոսկորի կոտրվածք՝ տեղաշարժով։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի