Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև առաջիկա շաբաթ տեղի ունենալիք հանդիպման մասին։

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում, միաժամանակ, շնորհակալություն հայտնել Եվրոպային՝ Կիևին ցուցաբերած աջակցության համար։

Տելեգրամում էլ Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ հանդիպումը տեղի է ունենալու Սաուդյան Արաբիայում։

«Հաջորդ երկուշաբթի նախատեսված է իմ այցը Սաուդյան Արաբիա՝ թագաժառանգի հետ հանդիպման։ Դրանից հետո իմ թիմը կմնա Սաուդյան Արաբիայում՝ աշխատելու ամերիկացի գործընկերների հետ։ Ուկրաինան ամենից շատ է շահագրգռված խաղաղությամբ։ Ինչպես մենք ասել ենք նախագահ Թրամփին՝ Ուկրաինան աշխատում է և կաշխատի բացառապես կառուցողական՝ արագ և հուսալի խաղաղության համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխը նույնպես հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ից բանակցություններին մասնակցելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ուկրաինայից բանակցություններին կմասնակցի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երմակը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ուոլցի հետ, և որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպելու են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի