«Եղանակը կեղտոտ ա, ավտոբուսներն ահագին կեղտոտվել էին»․ ինչո՞ւ էին քաղաքացիներն առավոտյան կանգառներում մնացել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր առավոտյան Երևանի ավտոբուսները սովորականից ուշ են հասել կանգառներ։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է, որ այդ մասին քաղաքացիներից ահազանգեր ու բողոքներ են ստացել։

«Դուք մնացել եք կանգառներում այս պահին նրա համար, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Ջրվեժ կայանում խցանում է։ Ավտոբուսները կեղտի մեջ «կորում են» ու լվացման կետում աշխատող չկա, ստիպված վարորդներն են լվանում։ Էս ա ձեր «բարեփոխումը», արդեն 47 րոպե 29 համարի ավտոբուս չկա»,- գրել է ավագանու ընդդիմադիր անդամը։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց, որ արտառոց որևէ խնդիր չկա։

«Ինչ-որ արտառոց խնդիր չունենք։ Բայց քանի որ եղանակը մի քիչ շատ կեղտոտ ա, մեքենաները փորձում ենք հնարավորության սահմանում լավ մաքուր դուրս բերել գիծ։ Երեկ ահագին կեղտոտվել էին»,- ասաց խոսնակը։

Դիտարկմանը, որ երեկ եղանակային պայմանները բարենպաստ էին, տեղումներ չկային, Ասատրյանն արձագանքեց․ «Շատ կեղտոտվի, թե քիչ՝ լվանում են։ Հիմա իմ գնահատականն է, որ երեկ մի քիչ շատ են կեղտոտվել»։

Արփի Հակոբյան