Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին
Քաղաքականություն
06.03.2025 | 12:15
Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Ելույթի ընթացքում նախագահ Թրամփն անդրադարձել է իր վարչակազմի պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքներին և ամերիկյան երազանքի իր տեսլականին»,- ասված է հաղորդագրությունում։