Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան
Քաղաքականություն
05.03.2025 | 20:26
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին կմեկնի Հնդկաստան։ Այս մասին Միրզոյանը տեղեկացրեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Հարցուպաստախանին հատկացված ժամանակի սղության պատճառով արտգործնախարարը չմանրամասնեց, թե ինչ օրակարգով է աշխատանքային այց կատարելու Հնդկաստան։
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով Հնդկաստանում եղել է ուղիղ մեկ տարի առաջ։
2024 թվականի մարտի 3-4-ը նա մեկնել էր Նյու-Դելի՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։
Մանյա Պողոսյան