Ռուսական զորքերը կրկին «Շահեդ»-ներով հարվածել են Օդեսային. զոհ կա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս զինվորականները մարտի լույս 5-ի գիշերը «Շահեդ»-ներով հարվածներ են հասցրել Օդեսային և Օդեսայի մարզին։ Հաղորդվում է մեկ զոհի մասին։ Օդեսայի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, ջերմության և ջրամատակարարման, հայտնել են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկացմամբ՝ Օդեսայի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է Լիմանկա գյուղի 77-ամյա մի բնակիչ։ Քաղաքի արվարձաններում վնասվել են մի քանի առանձնատներ, շրջկենտրոնում վնասվել են կրիտիկական ենթակառուցվածքները։

«Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել կրիտիկական ենթակառուցվածքին։ Օդեսայի մի մասը կրկին մնացել է առանց էլեկտրականության, ջրի և ջերմության։ Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են»,- նշել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։

Քաղաքի տարբեր հատվածներում ուժգին պայթյուններ են լսվել, համացանցում նմանատիպ հաղորդագրություններ են տարածել Չեռնոմորսկի բնակիչները։ Ականատեսները հայտնել են նաև, որ Օդեսայում և արվարձաններում մի քանի հրդեհ է բռնկվել։

Կիպերը նաև հայտնել է, որ ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարված է հասցրել Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանին։ Առողջարանի դատարկ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։

Մարտի 4-ի երեկոյան նույնպես ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարվածել էին Օդեսային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի