Մեծ անորոշության պահին․ Մակրոնը երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին
Քաղաքականություն
05.03.2025 | 14:07
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակային ուղերձով կդիմի ժողովրդին այսօր՝ տեղական ժամանակով 20:00-ին:
«Իմ սիրելի հայրենակիցներ։ Այս մեծ անորոշության պահին, երբ աշխարհը կանգնած է ամենամեծ մարտահրավերների առաջ, ես կդիմեմ ձեզ այսօր երեկոյան ժամը 20:00-ին»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսելու։
Մակրոնի ուղերձը հնչելու է Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգության հարցով արդեն իսկ անցկացված մի շարք գագաթնաժողովների, ինչպես նաև Կիևին ԱՄՆ ռազմական օգնության ամբողջական դադարեցման ֆոնին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի