ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանածոների պայմանագիրը դեռևս պատրաստ չէ ստորագրման․ Թրամփը ձգտում է «ավելի մեծ, ավելի լավ գործարքի»․ CBS

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի պաշտոնյաներն իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են, որ պատրաստ են ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը Սպիտակ տանը դրա ստորագրման սկզբնական պլանից մի քանի օր անց, երբ այն տապալվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, ԱՄՆ նախագահ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև բանավեճի պատճառով, գրում է CBS News-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, որը եղել է այդ հարցով բանակցողներից մեկը, զրուցել է Զելենսկիի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագրի շուրջ, CBS News-ի «Face the Nation»-ի մոդերատոր Մարգարեթ Բրենանը հարցրել է՝ արդյո՞ք տնտեսական գործարքը դեռ սեղանի վրա է:

«Ներկայում ոչ»,- արձագանքել է նա։

Լրատվամիջոցին բազմաթիվ աղբյուրներ ասել եբ, որ գործարքը վերջնականացված չէ։ Համաձայնագրի չափանիշները կարող են փոխվել, քանի որ նախագահ Դոնլադ Թրամփն այժմ ձգտում է «ավելի մեծ, ավելի լավ գործարքի»։ Այս մասին հայտարարել է բանակցություններին ծանոթ աղբյուրը՝ անանունության պայմանով։

Հիշեցնենք, որ Կոնգրեսում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից նամակ է ստացել, որում վերջինը հայտնել է խաղաղ բանակցությունների անցկացման և ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի