Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանը՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Մարտի 4-ին Պեկինում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լիու Բինի գլխավորությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտային փոխկապակցվածության, մշակութային, հումանիտար ոլորտներում։ Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Կողմերը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Չինաստանի համագործակցության շուրջ։ Չինական կողմը ներկայացրել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իր գալիք նախագահության գերակայությունները։ Կողմերը քննարկել են ՇՀԿ շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև հետագա համագործակցության հեռանկարները։