Թրամփը Կոնգրեսում ռեկորդային երկար ելույթ է ունեցել․ դեմոկրատ կոնգրեսականը փորձել է խանգարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձով է հանդես եկել՝ առաջինը Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Սա ավանդական միջոցառում է, որի ընթացքում նախագահն ամփոփում է իր պաշտոնավարման առաջին շաբաթները: Դոնալդ Թրամփն արդեն պաշտոնավարել է 44 օր։

2017 թվականին Թրամփը Կոնգրեսում իր առաջին ելույթն է ունեցել, որը տևել է մեկ ժամ։ Այս անգամ նա խոսել է 1 ժամ 40 րոպե՝ ամենաերկար ելույթը պատմության մեջ։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախորդ ռեկորդը 2000 թվականին սահմանել էր նախագահ Բիլ Քլինթոնը, որի ելույթը տևել էր 1 ժամ, 28 րոպե և 49 վայրկյան:

«Ամերիկան ​​վերադարձել է»,- ելույթն այսպես է սկսել Դոնալդ Թրամփը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ մի քանի շաբաթվա ընթացքում գործող վարչակազմին հաջողվել է հասնել այն, ինչին չի հաջողվել հասնել ոչ մի վարչակազմի տարիների ընթացքում։

«Ամերիկյան երազանքն անկասելի է, և մեր երկիրը վերադարձի շեմին է, այնպիսին, ինչպիսին աշխարհը երբեք չի տեսել և կարող է այլևս երբեք չտեսնի»,- ասել է Թրամփը։

Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները Թրամփի ելույթի ընթացքում սկսել են սուլել և դժգոհություն հայտնել, ինչից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը սպառնացել է դահլիճից հեռացնել ելույթը խանգարել փորձողներին։

Երբ Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ալ Գրինը հրաժարվել է նստել, Ջոնսոնը պահանջել է նրան դահլիճից դուրս բերել, որից հետո Թրամփը շարունակել է ելույթը։ Այն բազմիցս ընդհատվել է հանրապետականների հոտնկայս ծափահարություններով, մինչդեռ դեմոկրատները մնացել են  նստած:

Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է ներքին քաղաքականությանը։ Մասնավորապես, նա շնորհակալություն է հայտնել գործարար Իլոն Մասկին և երկար թվարկել նրա ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ձեռքբերումները։

Անդրադառնալով միջազգային թեմաներին՝ Թրամփը կրկին հիշատակել է Պանամայի ջրանցքի մասին, որը խոստացել է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը։

«Իմ վարչակազմը հետ կբերի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է երեքշաբթի Հոնկոնգյան ընկերության և ամերիկյան կոնսորցիումի միջև կնքված գործարքը, որն ամերիկացիներին թույլ կտա վերահսկել Պանամայի ջրանցքի շուրջ երկու կարևոր նավահանգիստները:

Թրամփը դիմել է նաև Գրենլանդիայի ժողովրդին՝ ասելով, որ եթե նրանք որոշեն միանալ ԱՄՆ-ին, ինքը միայն կողջունի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգությունն ապահովման  համար։

«Այսպես թե այնպես՝ մենք կհասնենք դրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը Գրենլանդիան ձեռք բերելու ցանկության մասին հայտնել էր նախքան Սպիտակ տուն վերադառնալը։ Գրենլանդիայի իշխանությունները (Դանիայի ինքնավար տարածք) հայտարարել են, որ այն չի վաճառվում:

Հիշեցնենք, որ իր ելույթում Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից նամակ է ստացել, ուր վերջինս հայտնել է խաղաղ բանակցությունների անցկացման և ԱՄՆ-ի հետ հանքարդյունաբերության մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի