Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է. Նիկոլա Ազնավուր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլին։

«Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար:

Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման:

Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:

Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տվեք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել:

Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը»,- գրել է Նիկոլա Ազնավուրը։

Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։

Բաքվի դատարանում հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերի։ Նրա փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին՝ նշելով, որ նրա առողջությունը վտանգված է։ Գենսերը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը: Փաստաբանը նաև կոչ է արել աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի: