ԵՄ-ն դիտարկում է իր Խաղաղության հիմնադրամից Հայաստանին ևս 10 մլն եվրոյի օժանդակության տրամադրումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։

Առաջարկն ուժի մեջ կմտնի, եթե հավանություն տան Միության անդամ բոլոր 27 երկրերը։ Անցած տարի, օրինակ, Հունգարիան արգելափակել էր այս օգնության տրամադրումը՝ պահանջելով, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո եվրոպացի դիվանագետներին այն ժամանակ հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:

Թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Բուդապեշտն ու մյուս անդամ երկրները հիմա, հստակ չէ։

Հայաստանն անցած տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո ստացավ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: «Նպատակն է նպաստել, որ Հայաստանի Զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված էր դիվանագիտական փաստաթղթերում։

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: