«Ջարդ»՝ ԱԻՆ-ում. Աշխատանքից ազատվողներից մեկին ինֆարկտ է «խփել». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է։ Նշանակումից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել։
Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաև մի քանի մարզային վարչության պետեր։ Աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից մեկին ինֆարկտ է «խփել»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: