Ուկրաինայի հանածոների գործարքը մեռած չէ, բայց Զելենսկին «պետք է ավելի երախտապարտ լինի»․ Թրամփ

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև առաջարկվող տնտեսական համաձայնագիրը դեռևս սեղանի վրա է, բայց նա պնդել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է «ավելի շատ գնահատի» ԱՄՆ-ի աջակցությունը, գրում է The Hill-ը:

Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե հանածոների գործարքը մեռած է, Թրամփն ասել է․ «Ես այդպես չեմ կարծում։ Դա մեծ գործարք է մեզ համար, քանի որ Բայդենը, անկեղծ ասած, հիմարաբար 300 միլիարդ դոլար է տվել մի երկրի՝ կռվելու, փորձելու և ինչ-որ բաներ անելու համար: Իսկ գիտե՞ք՝ ինչ եղավ։ Մենք ոչինչ չենք ստանում»։

Հարցին՝ ի՞նչ պետք է աներ Զելենսկին բանակցությունները վերսկսելու համար, Թրամփը պատասխանել է, որ ուկրաինացի առաջնորդը պետք է ավելի շատ երախտագիտություն արտահայտի ԱՄՆ-ի օգնության համար:

«Ուղղակի կարծում եմ, որ նա պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը նրանց կողքին է կանգնել։ Մենք նրանց տվել ենք շատ ավելին, քան Եվրոպան։ Եվրոպան պետք է ավելին տար, քան մենք, քանի որ դա հենց այստեղ է», -հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև թեժ բանավեճ է տեղի ունեցել, որի պատճառով հանածոների մասին համաձայնագիրը չի ստորագրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի