Հույս ունենք, որ ԱՄՆ-ն կաջակցի խաղաղության ճանապարհին. Զելենսկի

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան շարունակում է համագործակցությունը բոլոր գործընկերների հետ և հույս ունի, որ ԱՄՆ-ն կաջակցի խաղաղության հասնելու հարցում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք աշխատում ենք Ամերիկայի և մեր եվրոպացի գործընկերների հետ և հույս ունենք, որ ԱՄՆ-ն կաջակցի խաղաղության ճանապարհին։ Խաղաղությունը պետք է որքան հնարավոր է շուտ»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինան արդեն բանակցություններ է վարել գործընկերների հետ և պլանավորում է այլ քայլեր, որոնք կձեռնարկվեն մոտ ժամանակներս, հավելել է նա:

«Մենք իրական խաղաղության կարիք ունենք, և ուկրաինացիներն այն ամենաշատն են ցանկանում, քանի որ պատերազմը ոչնչացնում է մեր քաղաքներն ու ավանները։ Մենք կորցնում ենք մեր ժողովրդին: Մենք պետք է կանգնեցնենք պատերազմը և երաշխավորենք անվտանգությունը»,- ընդգծել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը թեժ բանավեճ էր ծավալվել Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին և հայտարարել, որ Ուկրաինային պետք է արդար և տևական խաղաղություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում հայտարարություն էր հրապարակել, որը կարելի է հասկանալ որպես բանակցությունների խափանման մասին հայտարարություն։