Սա ամենավատ հայտարարությունն է, որը կարող էր անել Զելենսկին. Թրամփ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սա ամենավատ հայտարարությունն է, որը կարող էր անել Զելենսկին։ Այս մասին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերը, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտը «շատ, շատ հեռու է»;

Իր Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Associated Press-ի գրառումը, որում մեջբերվում էր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Կիևը ամուր գործընկերային հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, և ռազմական օգնության մատակարարումները չեն դադարի: Ուկրաինայի նախագահն ասել էր, որ Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը «շատ, շատ հեռու է» ։

«Սա ամենավատ հայտարարությունն է, որը կարող էր անել Զելենսկին, և Ամերիկան երկար չի հանդուրժի դա։ Այս տղան չի ցանկանում խաղաղության գալ, քանի դեռ նա ունի Ամերիկայի աջակցությունը, և Եվրոպան Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն հայտարարեց, որ չի կարողանա կատարել այս առաջադրանքը առանց ԱՄՆ-ի»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը թեժ բանավեճ էր ծավալվել Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին և հայտարարել, որ Ուկրաինային պետք է արդար և տևական խաղաղություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում հայտարարություն էր հրապարակել, որը կարելի է հասկանալ որպես բանակցությունների խափանման մասին հայտարարություն։