Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք են տվել Լևոն Մնացականյանն ու Արայիկ Հարությունյանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նշվում է, որ շուրջ 15 անձի գործի քննության շրջանակում նրանց տրամադրվել են թարգմանիչներ։

Այսօրվա նիստի ընթացքում ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լևոն Մնացականյանը, իբր, ասել է, թե «Հայաստանի կանոնավոր բանակի կազմում 2020 թվականին մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին»: Նա նաև խոսել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին և հայտարարել, թե «Հայաստանը զենք է մատակարարել Լեռնային Ղարաբաղին»:

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասել է, թե «2020 թվականի հունիսին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել բանակցային գործընթացի ընթացքի մասին։ 2020 թվականի հունիսին Երևանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մեր համատեղ նիստը, որի ժամանակ Հայաստանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարարը ներկայացրել բանակցային գործընթացը»։ Հաղորդվում է, թե իր ցուցմունքներում Հարությունյանը, իբր, ասել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին ուղղված հարվածները որոշել է Հայաստանը։

Նշվում է նաև, թե Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ցանկացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ ուղարկել պատերազմի դադարեցման համար, սակայն, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Էրիկ Ղազարյանն էլ իր ցուցմունքում ասել է, որ ոչ ոքի չի սպանել և հանձնվել է, քանի որ չի ցանկացել կրակել ադրբեջանցի զինվորների վրա։

Վասիլ Բեգլարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 6-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի